Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Բիասինը տպավորված է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղից։ SportMediaset-ի հետ զրույցում լրագրողը գովել է 33-ամյա ֆուտբոլիստին:
«Նախորդ տարի «Ինտերի» փոխարինող կազմի ֆուտբոլիստները մեկնարկային կազմի հավակնորդներ չէին, բայց այս տարի շատ թոփ մակարդակի խաղացողներ են ժամանել: Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, որն առանցքային ֆուտբոլիստ էր «Ռոմայում» և նրա ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»,- ասել է լրագրողը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակում 2022 թվականի հուլիսի 1-ին է «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր»:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 15 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 8 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: