Logo

Իտալացի լրագրող․ «Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում»

15:30 / 30.01.2024Ֆուտբոլ
null

Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։

«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Նա տակտիկական ինտելեկտի, տեխնիկական կարգի ու փորձի համադրումն է։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, կարող է պաշտպանությանը հանել հարվածի տակից, ինչպես նաև օգնել թիմին սկսել գրոհ։ Խեղճ «Ռոմա», որը թույլ տվեց նրան հեռանալ»,- իտալացի լրագրողի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 78 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Վերջերս Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ