Logo

ISU-ն Ռուսաստանի հավաքականին զրկեց օլիմպիական ոսկե մեդալից

14:47 / 30.01.2024Գեղասահք
null

Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը Չմշկորդների միջազգային միության (ISU) որոշմամբ զրկվել է Պեկին-2022 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից։

Հունվարի 29-ին Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հակադոպինգային կանոնները խախտելու համար 4 տարով որակազրկել էր Կամիլա Վալիևային՝ նրան զրկելով 2021-ի դեկտեմբերի 25-ից հետո նվաճած բոլոր մեդալներից։

Ռուս գեղասահորդուհու արդյունքները չեղարկվել են, ինչից հետո Ռուսաստանի հավաքականը Պեկին-2022-ի թիմային հաշվարկում նահանջել է երրորդ տեղ։ Ոսկե մեդալները բաժին են հասել ԱՄՆ-ի հավաքականին, արծաթե մեդալները՝ Ճապոնիայի թիմին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ