Logo

Իսրայելի հավաքականի ավտոբուսը հայտնվել է հրթիռակոծվող տարածքում

00:10 / 11.11.2023Ֆուտբոլ
null

Իսրայելի հավաքականի ավտոբուսը Թել Ավիվի օդանավակայանի ճանապարհին հայտնվել է հրթիռակոծության տարածքում: Ֆուտբոլիստները օդային տագնապի ազդանշանի ձայնից հետո ստիպված են եղել դուրս գալ ու պատսպարվել թաքստոցում, հայտնում է Telecom Asia Sport-ը:

Ալոն Հազանի գլխավորած հավաքականը ուղևորվում էր օդանավակայան, որպեսզի մեկնի Պրիշտինա՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի Կոսովոյի հետ խաղին:

Նախորդ ամսվա հանդիպումները բաց թողնելու պատճառով Իսրայելը 9 օրում կանցկացնի չորս հանդիպում: Մրցակիցները կլինեն Կոսովոն, Շվեյցարիան, Ռումինիան և Անդորրան:

Տնային հանդիպումները Հազանի գլխավորած թիմը կանցկացնի Հունգարիայի Ֆելչուտ քաղաքի ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա