Միջին քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, նորզելանդացի մարտիկ Իսրայել Ադեսանիան հայտնել է, որ մտադիր է 5 տարուց ավարտել մարզական կարիերան:
«Ես UFC-ում եմ 5 տարի: Անկեղծ ասած՝ 5 տարի հետո այստեղ չեմ լինի։ Ես այլ գործեր ունեմ անելու իմ կյանքում: Երբեք չեմ կապվում MMA-ի հետ և պատրաստվում եմ հեռանալ»,- 33-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք UFC-287 մրցաշարում Ադեսանիան կմենամարտի միջին քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն, բրազիլացի մարտիկ Ալեքս Պերեյրայի հետ:
Նախորդ տարվա նոյեմբերին Ադեսանիան UFC-281-ում 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել էր Պերեյրային և կորցրել չեմպիոնական գոտին։ Նորզելանդացին օկտագոնում տարել է 23 հաղթանակ և կրել երկու պարտություն: