Logo

Իսպանիայում գրում են՝ Թիկնիզյանը «Սևիլիայի» գլխավոր նպատակն է, Նաիրը՝ հաստատեց հետաքրքրությունը

18:23 / 10.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ու Մոկսվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»: Ամռանը ակումբների միջև բանակցությունները դրական չեն ավարտվել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը հաստատել է, որ իսպանական թիմը դեռ հետաքրքրված է նրա տեղափոխությամբ:

«Գործակալս ասաց, որ «Սևիլիան» դեռ հետաքրքրված է: Որքան այդ հետաքրքրությունը հեռուն կգնա, դեռ կտեսնենք»,- «Матч ТВ»-ի հետ զրույցում ասել է հայ ֆուտբոլիստը:

Իսպանիայում հնարավոր գործարքի մասին ավելի համարձակ են խոսում: Fichajes.net-ը տեղեկացնում է, որ անդալուսյան թիմի գլխավոր մարզիչ Գարսիա Պիմենտան ակումբին խնդրել է ձեռք բերել Թիկնիզյանին:

Իսպանաց մասնագետը հիասթափված է «Բրայթոնից» վարձակալված Վալենտին Բարկոյի խաղով և ցանկանում է նոր ձախ պաշտպան հրավիրել:

Նշվում է, որ ամռանը «Սևիլիան» փորձել էր վարձակալել Նաիրին, բայց «Լոկոմոտիվին» այդ տարբերակը չէր գոհացրել: Ձմռանը տրանսֆերը կատարելու հավանականությունը կախված է «Սևիլիայի» ֆինանսական միջոցներից: Հնարավոր է` ակումբը գործարքը հետաձգի մինչև 2025-ի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա