Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում կայացան A, F և J խմբերի վերջին տուրի հանդիպումները:
A խմբում Իսպանիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին: 55-րդ րոպեին հաղթական գոլ խփած Ֆերան Տորեսը պարզեց իր թիմակից Գավիի մարզաշապիկը. «Բարսելոնայի» կիսապաշտպանն առաջին կեսի միջնամասում ծնկի վնասվածքի պատճառով փոխարինվել էր (Marca-ի հաղորդմամբ՝ մտավախություն կա, որ Գավին պատռել է խաչաձև կապանները):
F խմբում Բելգիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց ադրբեջանցիների դարպասը: Առաջին կեսում պոկեր ձևակերպեց «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:
J խմբում կատարյալ արդյունք գրանցեց Պորտուգալիայի հավաքականը, որը տնային խաղում 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին:
A խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեցին Իսպանիայի ու Շոտլանդիայի հավաքականները, F խմբից՝ Բելգիայի ու Ավստրիայի թիմերը, իսկ J խմբից՝ Պորտուգալիայի ու Սլովակիայի հավաքականները:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշար, A խումբ, 10-րդ տուր
Իսպանիա - Վրաստան՝ 3-1 (տեսանյութ)
Ռոբին Լե Նորման, 4, Ֆերան Տորես, 55, Լուկա Լոչոշվիլի (ինքնագոլ), 72 - Խվիչա Կվարացխելիա, 10
Շոտլանդիա - Նորվեգիա՝ 3-3 (տեսանյութ)
Ջոն Մաքգին, 13, Լեո Օստիգարդ (ինքնագոլ), 33, Սթյուարտ Արմսթրոնգ, 59 - Արոն Դյոնում, 3, Յորգեն Լարսեն, 20, Մոհամեդ Էլյունուսի, 86
Եվրո-2024-ի ընտրական մրցաշար, F խումբ, 10-րդ տուր
Բելգիա - Ադրբեջան՝ 5-0 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 17, 26, 30, 37, Լեանդրո Տրոսար, 90
Հեռացում՝ Էդի Իսրաֆիլով (Ադրբեջան), 24
Շվեդիա - Էստոնիա՝ 2-0 (տեսանյութ)
Վիկտոր Կլայսոն, 22, Էմիլ Ֆորսբերգ, 55
Եվրո-2024-ի ընտրական մրցաշար, J խումբ, 10-րդ տուր
Պորտուգալիա - Իսլանդիա՝ 2-0 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 38, Ռիկարդու Օրտա, 66
Բոսնիա և Հերցեգովինա - Սլովակիա՝ 1-2 (տեսանյութ)
Պատրիկ Գրոշովսկի (ինքնագոլ), 49 - Ռոբերտ Բոժենիկ, 52, Լյուբոմիր Սատկա, 71
Հեռացում՝ Ռենատո Գոյկովիչ (Բոսնիա և Հերցեգովինա), 63
Լիխտենշտայն - Լյուքսեմբուրգ՝ 0-1 (տեսանյութ)
Ժերսոն Ռոդրիգես, 69
Հեռացում՝ Դանել Սինանի (Լյուքսեմբուրգ), 5