Logo

Իսպանիայի Սուպերգավաթ․ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Աթլետիկոյին» ու դուրս եկավ եզրափակիչ

01:41 / 11.01.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայում մեկնարկեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ 

Կիսաեզրափակիչի առաջին խաղում երկրի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցեց Լա լիգայի երրորդ մրցանակակիր «Աթլետիկոյի» հետ։ 

Արդյունավետ խաղում 90 րոպեների ընթացքում թիմերը հաղթողին չպարզեցին։ Հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով։ «Ռեալը» հաղթական գոլը խփեց 116-րդ րոպեին։ 122-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Բրահիմ Դիասը՝ 5-3։ 

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Աթլետիկո»` 5-3

Անտոնիո Ռյուդիգեր, 20, Ֆերլան Մենդի, 30, Դանի Կարվախալ 85, Ստեֆան Սավիչ (ինքնագոլ), 116, Բրահիմ Դիաս, 122 - Մարիո Էրմոսո, 6, Անտուան Գրիզման, 37, Անտոնիո Ռյուդիգեր (ինքնագոլ), 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա