Logo

Իսպանիայի Սուպերգավաթ. «Բարսելոնայի» հայտացուցակը

16:16 / 05.01.2026Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ժոան Գարսիա, Վոյցեխ Շչեսնի։

Պաշտպաններ` Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Խոֆրե Տոռենտս։

Կիսապաշտպաններ` Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բեռնալ, Դրո Ֆեռնանդես, Թոմի Մարկես։

Հարձակվողներ` Ֆերան Տոռես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ, Ռաֆինյա, Մարկուս Ռեշֆորդ, Ռունի Բարդաղջի։

«Բլաուգրանան» մրցաշարի կիսաեզրափակիչում հունվարի 7-ին կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին»։

Կատալոնական ակումբը գործող սուպերգավաթակիրն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ