Logo

Իսպանիայի Սուպերգավաթ․ «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ

01:02 / 12.01.2024• Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի հաղթողի տիտղոսը կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։

Երկրորդ կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ 59-րդ րոպեին կատալոնական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ ավելացված ժամանակում Լամին Յամալը կրկնապատկեց «Կապտանռնագույնների» առավելությունը։

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 5-3 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։ Եզրափակիչը կկայանա հունվարի 14-ին։

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա»  - «Օսասունա»՝ 2-0 

Ռոբերտ Լևանդովսկի, 59, Լամին Յամալ, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ