Logo

Կանանց Իսպանիայի հավաքականը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խաղերին՝ չնայած Ռուբիալեսի հրաժարականին

20:36 / 15.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքականը հանդես է եկել հայտարարությամբ ու տեղեկացրել, որ չի մասնակցելու առաջիկա հանդիպումներին՝ չնայած Լուիս Ռուբիալեսի հրաժարականին։ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի նախագահը օրերս հայտնել էր պաշտոնից ազատման մասին։ 

«Կատարված փոփոխությունները բավարար չեն, որ խաղացողներն իրենց ապահով զգան։ Կանայք պետք է հարգված լինեն ֆուտբոլում, պետք է ստանան լիակատար աջակցություն ու միայն այդ դեպքում կարող են անել առավելագույնը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած կանանց Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը համբուրել էր ազգային թիմի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյի շուրթերը, ինչից հետո սկանդալ էր հասունացել։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ