Logo

Իսպանիայի հավաքականը կարող է տուգանվել

22:47 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականը կարող է տուգանվել 30 հազար եվրոյով այն բանի համար, որ թիմի 16-ամյա վինգեր Լամին Յամալն աշխատել է ժամը 23:00-ից հետո, հայտնում է գերմանական 2DF հեռուստաալիքը։

Գերմանիայի օրենսդրությամբ, ժամը 20:00-ից հետո 18 տարեկանից ցածր դեռահասներին արգելվում է աշխատել։ Սա վերաբերում է նաև Գերմանիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։

Բացառություն կա մարզիկների համար՝ նրանց թույլատրվում է մրցաշարերի ժամանակ հանդես գալ մինչև ժամը 23:00-ն, ինչը ներառում է նաև տվյալ մարզական կառույցից հեռանալու ժամանակը:

Իսպանիա - Իտալիա Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղը (1-0) մեկնարկել է Գերմանիայի ժամանակով 21:00-ին։ Դա նշանակում է, որ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը ստադիոնից հեռացել է 23:00-ից հետո: Փաստաբանները նշում են, որ Իսպանիայի հավաքականին տուգանելը քիչ հավանական է:

Հիշեցնենք, որ Յամալը, խաղադաշտ դուրս գաալով Խորվաթիայի հավաքականի դեմ խմբային փուլի մեկնարկային տուրի խաղում (3-0), դարձել էր Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Իսպանիայի հավաքականը B խմբում երկու հաղթանակ տանելուց հետո 6 միավորով ապահովել է առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա