Logo

Իսպանիայի հավաքականում վնասվածքները շարունակվում են

12:40 / 11.10.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ու Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը վնասվածք են ստացել Իսպանիայի հավաքականի մարզմանը, հաղորդում է Carrusel Deportivo-ն:

Երկու ֆուտբոլիստներն էլ սպասում են բուժզննման արդյունքներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարից հեռացել էր «Բարսելոնայի» 16-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը: Նրա վնասվածքն ախտորոշվել էր կատալոնական ակումբում, սակայն ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, միացել էր Իսպանիայի ազգային թիմին: Արդեն հավաքականում անցած բուժզննումից հետո որոշվել էր Յամալին հանել հոկտեմբերյան խաղերի հայտացուցակից:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի հերթական տուրերում Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 12-ին կընդունի Շոտլանդիայի թիմին, իսկ հոկտեմբերի 15-ին հյուր կգնա նորվեգացիներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա