Logo

Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում 5 գոլ խփեց

01:19 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում ընդունեց Անդորրայի թիմին և հաղթեց 5-0 հաշվով:

Հեթ-տրիկ ձևակերպեց բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, մեկական գոլ էլ խփեցին անդալուզական «Բետիսի» հարձակվող Այոսե Պերեսը և կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը:

Իսպանացիները հունիսի 8-ին ընկերական խաղ կանցկացնեն Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ: Այդ հանդիպումից 7 օր անց էլ կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում, առաջին տուրում կմրցեն ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի դեմ:

Ընկերական խաղ

Իսպանիա - Անդորրա՝ 5-0 (տեսանյութ)

Այոսե Պերես, 24, Միկել Օյարսաբալ, 53, 66, 73, Ֆերան Տորես, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ