Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը 30 խաղ անընդմեջ չի պարտվում: Եվրոպայի չեմպիոններն ունեն 25 հաղթանակ և 5 ոչ-ոքի:
Սա Իսպանիայի ազգային հավաքականի պատմության մեջ անպարտելի խաղերի ամենաերկար շարքն է, նախորդը բաղկացած է եղել 29 հանդիպումից, գրանցվել էր 2011-2013 թվականներին:
Հիշեցնենք, որ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականը քիչ առաջ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Վրաստանի ազգային թիմին:
Վերջին տուրից առաջ Իսպանիայի հավաքականը 15 միավորով առաջատարն է, Թուրքիան` 12 միավորով երկրորդը: Երեք օր անց Իսպանիայի հավաքականը կընդունի Թուրքիային, որին արտագնա խաղում հաղթել էր 6-0 հաշվով:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


