Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ճամբարում տարօրինակ դեպք է գրանցվել։
«Ֆուրիա ռոխան» այս պահին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի արտագնա խաղը Վրաստանի հավաքականի հետ։
Relevo-ի փոխանցմամբ՝ կորել է Իսպանիայի հավաքականի խաղացողների խաղակոշիկների ուղեբեռը։ Իսպանացիները ստիպված են եղել այսօր մարզվել սովորական սպորտային խաղակոշիկներով, իսկ դարպասապահները մնացել են առանց ձեռնոցների։
Իսպանիայի և Վրաստանի հավաքականներն ընդգրկված են A խմբում։ Լուիս դե Լա Ֆուենտեի թիմն առաջին երկու խաղերից հետո 3 միավոր է վաստակել։ Վրաստանը 3 խաղից հետո 4 միավոր ունի ու 2-րդ տեղում է։