Մադրիդի «Աթլետիկոյի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանն իր ակումբին չի կարող օգնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում պորտուգալական «Բենֆիկայի» դեմ։
As-ը գրում է, որ Մադրիդի «Ռեալի» դեմ իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի խաղում (1-1) 27-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի հետ բախման հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել։ «Աթլետիկոն» չի հայտնել ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը։
«Բենֆիկա» - «Աթլետիկո» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։