Իսպանիայի ազգային հավաքականի և «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան վնասվածքի պատճառով չի մասնակցի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է Գայայի փոխարեն ազգային թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեին:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 16 խաղում Բալդեն կատարել է 3 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը կմրցի Կոստա Ռիկայի (նոյեմբերի 23), Գերմանիայի (նոյեմբերի 27) և Ճապոնիայի (դեկտեմբերի 1) թիմերի հետ:


