Logo

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ. «VAR-ն աղետ է»

11:23 / 22.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին.

«VAR-ն աղետ է, և նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են ֆուտբոլային այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրականում կան: 

Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են գրեթե յուրաքանչյուր տարի. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։

Երբ VAR-ը նոր էր սկսել կիրառվել, մտածում էի, թե այն հիանալի օգնական կարող է լինել մրցավարներին, բայց նաև հավատացած էի, որ այն ավելի շատ նպաստելու է թոփ ակումբների առաջընթացին»,- 74-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ELDesmarque-ը։

Խավիեր Կլեմենտեն Իսպանիայի հավաքականը մարզել է 1992-98 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ