Logo

Իսպանիայի հավաքականի մարզիչ․ «Սա ամենատխուր հաղթանակն է իմ կյանքում»

12:05 / 20.11.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի վնասվածքին Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3-1)։ Նախնական տվյալներով, 19-ամյա ֆուտբոլիստը ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք և բաց կթողնի 6-8 ամիս։

«Ինչպես երևում է, Գավիի վնասվածքը լուրջ է։ Սա ամենատխուր հաղթանակն է իմ կյանքում։ Սպասում ենք հետազոտության վերջնական արդյունքներին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Barcacentre-ն։

Եթե վնասվածքը հաստատավի, Գավին բաց կթողնի հաջորդ ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականում անցկացրած 26 խաղում կիսապաշտպանը խփել է 5 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա