«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվող Սամու Օմորոդիոնին, գրում է Give me Sport-ը։
Մանկունիական գրանդը մտադիր է ամռանը նոր հարձակվող ձեռք բերել և Օմորոդիոնին համարում է այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուներից։
20-ամյա ֆուտբոլիստը 2029թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր ունի պորտուգալական ակումբի հետ։ Համաձայնագրով նրա հրաժարագինը 99 միլիոն եվրո է։
Երիտասարդ հարձակվողը «Պորտու» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 33 խաղում խփել 20 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Օմորոդիոնը նախորդ տարվա նոյեմբերին նորամուտն է նշել Իսպանիայի ազգային հավաքականում և մասնակցել 1 հանդիպման։