Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
62-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։
Լուիս դե լա Ֆուենտեն 2022 թվականին է սկսել աշխատանքն Իսպանիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ 10 խաղում տարել է 9 հաղթանակ ու կրել 1 պարտություն։


