Logo

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ասթոն Վիլա»

18:34 / 12.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Ասթոն Վիլան» պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ասթոն Վիլան» 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իսպանական «Վիլյառեալին» վճարել է 32,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Տորեսը 2017 թվականի հունիսից էր «Վիլյառեալի» համակարգում, գլխավոր թիմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը նախկինում խաղացել է նաև իսպանական «Մալագայում» (2018-2019): Նա 23 խաղի է մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ