Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել հանդերձարանից և ցույց տվել ֆուտբոլիստների կազմակերպած տոնախմբությունը։
Հուլիսի 14-ին իսպանացիները պատմության մեջ ռեկորդային` չորրորդ անգամ դարձել էին Եվրոպայի չեմպիոն։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած վճռորոշ խաղում «Ֆուրիա ռոխան» Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ու Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալի խփած գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել էր Անգլիայի հավաքականին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը բացարձակ ռեկորդակիր էր դարձել Եվրոպայի չեմպիոնությունների քանակով՝ գերազանցելով Գերմանիային, որը 3 անգամ է հաղթել Հին աշխարհամասի առաջնությունում: Իտալիան ու Ֆրանսիան ունեն 2-ական տիտղոս: Իսպանացիներն Անրի Դելոնեի անվան գավաթը նվաճել էին նաև 1964, 2008 և 2012 թվականներին։


