Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո ոչ ամբողջական կազմով է վերադարձել Մադրիդ, հայտնում է Marca-ն։
Կատարից Իսպանիա են վերադարձել ընդամենը 14 ֆուտբոլիստներ: Մյուս 12 խաղացողները մնացել են Դոհայում, որպեսզի հետևեն աշխարհի առաջնության հետագա ընթացքին:
Լուիս Էնրիկեի մարզչական շտաբը նույնպես վերադարձել է Իսպանիա:
Հիշեցնենք, որ իսպանացիները 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-0, 11մ՝ 0-3): Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:
Իսպանիայի հավաքականը 1/8 եզրափակիչի արգելքը չէր հաղթահարել նաև Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ում՝ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով տանտերերին:


