Logo

Իսպանիայի գավաթ. Զախարյանի գոլն ու «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակը

02:17 / 29.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց 6-րդ լիգան ներկայացնող «Նեգրեյրային»։

Բասկյան ակումբի երկրորդ գոլը 54-րդ րոպեին խփեց Արսեն Զախարյանը։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանը նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի էր ընկել 2025թ. փետրվարի 23-ին։

22-ամյա ֆուտբոլիստը նաև այդ օրվանից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում։

Սերխիո Ֆրանսիսկոյի գլխավորած թիմը պայքարը կշարունակի 1/32 եզրափակիչում։

Իսպանիայի գավաթ, 1/64 եզրափակիչ

«Նեգրեյրա» - «Ռեալ Սոսյեդադ»` 0-3 

Միկել Գոտի, 12, Արսեն Զախարյան, 54, Բենյատ Տուրյենտես, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ