Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց երրորդ լիգան ներկայացնող «Տալավերային»։
«Արքայական ակումբից» դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Տալավերա» - «Ռեալ Մադրիդ»` 2-3
Նահուել Արոյո, 80, Գոնսալո Դի Ռենցո, 90+1 - Կիլիան Մբապե, 41, 88, Մանուել Ֆեռանդո, 45+1 (ինքնագոլ)


