Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպման ընթացքում թիմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. արձանագրվեց 0-0 հաշիվը։
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին Սան Սեբաստիանի «Անոետա» մարզադաշտում։ Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Մալյորկա» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-0


