Logo

Իսպանիայի գավաթ. Լա լիգան ներայացնող երկու ակումբ քառորդ եզրափակիչում են

00:45 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Խետաֆեն» մրցակցի դաշտում 1-0 հաշվով պարտության է մատնել չորրորդ լիգան ներկայացնող «Պոնտևեդրային»։

Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել են հանդիպման միակ գոլը խփած Ալֆարո Ռոդրիգեսն ու Դիեգո Ռիկոն։

«Լեգանեսն» էլ մրցակցի դաշտում 3-2 հաշվով կամային հաղթել է  երկրորդ լիգայի` Սեգունդայի առաջատար «Ալմերիայի» նկատմամբ։ Բորխա Խիմենեսի գլխավորած թիմը հաղթանակ է կորզել 87-րդ րոպեին։

«Խետաֆեն» և «Լեգանեսը» դուրս եկան Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Պոնտևեդրա» - «Խետաֆե»` 0-1 

Ալֆարո Ռոդրիգես, 2

Հեռացում` Ալֆարո Ռոդրիգես, 41, Դիեգո Ռիկո, 90+3

«Ալմերիա» - «Լեգանես»` 2-3

Լուիս Սուարես, 38, Լազարո, 52 - Ադրիա Ալտիմիրա, 33, Միգել դե լա Ֆուենտե, 76 (11մ), Դիեգո Գարսիա, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա