Logo

Իսպանիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

17:34 / 26.01.2024Ֆուտբոլ
null

Մադրիդում կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

«Ռեալ Սոսյեդադը» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Մալյորկայի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»։

Հաղթողները կորոշվեն երկխաղյա դիմակայությամբ։ Կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են փետրվարի 6-7-ին ու 27-28-ին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» էր, որին 1/8 եզրափակիչում հաղթել էր «Աթլետիկոն»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ