Կատալոնական «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Հեթ-տրիկ գրանցեց իսպանացի վինգեր Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփեցին նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»:
Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն փետրվարի 12-ին կայանալիք վիճակահանությամբ:
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Վալենսիա» - «Բարսելոնա»` 0-5 (տեսանյութ)
Ֆերան Տորես, 3, 17, 30, Ֆերմին Լոպես, 23, Լամին Յամալ, 59


