Logo

Իսպանիայի գավաթ. «Աթլետիկն» արտագնա հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ

02:35 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամ։ 

Հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 1-ին:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Ռեալ Սոսյեդադն» ու «Մալյորկան», որոնց առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Աթլետիկո» - «Աթլետիկ»` 0-1

Ալեխանդրո Բերենգեր (11մ), 25

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ