Logo

Իսպանիայի գավաթ. «Բարսայի» ու «Աթլետիկոյի» գերգոլառատ ոչ-ոքին

02:39 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն» 4-4 հաշվով գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին:

Մադրիդյան գրանդը Խուլիան Ալվարեսի ջանքերով հաշիվը բացեց արդեն առաջին րոպեին, իսկ 6-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրկնապատկեց «Ռոխիբլանկոսի» առավելությունը։

«Բլաուգրանան» նույնքան արագ հետ բերեց կորցրածը՝ 19-րդ ու 21-րդ րոպեներին Պեդրիի ու Պաու Կուբարսիի գոլերի շնորհիվ հավասարեցնելով հաշիվը։

41-րդ րոպեին Ինիգո Մարտինեսի գոլից հետո հաշվի մեջ առաջ անցավ արդեն կատալոնական թիմը։ 72-րդ րոպեին էլ Ռոբերտ Լևանդովսկին խփեց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի չորրորդ գնդակը։

Թվում էր, թե «Բարսելոնան» կամային հաղթանակ կտանի, սակայն «Աթլետիկոն» կարողացավ ոչ-ոքի կորզել։ Նախ՝ 84-րդ րոպեին հաշիվը կրճատեց Մարկոս Լյորենտեն, իսկ հետո՝ ավելացրած երրորդ րոպեին, Ալեքսանդր Սյոռլոտը դրեց հանդիպման վերջակետը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»` 4-4 

Պեդրի, 19, Պաու Կուբարսի, 21, Ինիգո Մարտինես, 41, Ռոբերտ Լևանդովսկի, 74 - Խուլիան Ալվարես, 1, Անտուան Գրիզման, 6, Մարկոս Լյորենտե, 84, Ալեքսանդր Սյոռլոտ, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա