Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Արաուխո, Ալոնսո, Կունդե, Բալդե, Բուսկետս, Ռոբերտո, Կեսիե, Գավի, Ռաֆինյա, Լևանդովսկի:
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Կամավինգա, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Ռոդրիգո, Բենզեմա:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել է 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: