Logo

Իսպանիայի գավաթ. «Բարսան» խաղավերջում խփած գոլերի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ

02:21 / 17.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց երրորդ լիգան ներկայացնող «Գվադալախարային»։

«Բլաուգրանան», չնայած մեծ առավելություն ուներ, միայն 77-րդ րոպեին կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. գոլով աչքի ընկավ Անդրեաս Քրիստենսենը։

Հանդիպման վերջակետն էլ դրեց Մարկուս Ռեշֆորդը։

Կատալոնական ակումբը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Գվադալախարա» - «Բարսելոնա»` 0-2 

Անդրեաս Քրիստենսեն, 77, Մարկուս Ռեշֆորդ, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ