Իսպանիայի գործող գավաթակիր Բիլբաոյի «Աթլետիկը» չի շարունակի պայքարն այս խաղարկությունում: Բասկյան թիմն Արքայական գավաթի 1/8 եզրափակիչում տանը 2-3 հաշվով պարտվեց «Օսասունային», որը հաղթական գոլը խփեց 70-րդ րոպեին:
Բասկյան մյուս թիմը` «Ռեալ Սոսյեդադը», տանը 3-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Իսպանիայի Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ
«Աթլետիկ Բիլբաո» - «Օսասունա»` 2-3 (տեսանյութ)
Նիկո Ուիլյամս, 45+3, Օսկար դե Մարկոս, 55 - Այմար Օրոզ, 40, Անտե Բուդիմիր, 44 (11մ), 70
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռայո Վալյեկանո»` 3-1 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 23, Յոն Անդեր Օլասագաստի, 45+1, Սերխիո Գոմես, 79 - Օսկար Տրեխո, 45+7 (11մ)
Հեռացում` Ալֆոնսո Էսպինո, 77 («Ռայո Վալյեկանո»)