Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունան քառորդ եզրափակիչ փուլը շարունակվում է։
Հայտնի դարձան կիսաեզրափակիչի ևս երկու մասնակիցներ։ Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան Մամես» ստադիոնում ընդունեց «Բարսելոնային»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։ 107-րդ րոպեին խաղի որոշիչ գոլը խփեց բասկյան թիմի հարձակվող Ինյակի Ուիլյամսը։ Լրացուցիչ ժամանակի վերջում աչքի ընկավ նաև նրա կրտսեր եղբայրը՝ Նիկո Ուիլյամսը։ «Բարսելոնան» դուրս է մնում գավաթի խաղարկությունից, «Աթլետիկը» կիսաեզրափակիչում է։
Պայքարից դուրս մնաց նաև կատալոնական մյուս թիմը՝ «Ժիրոնան»։ «Մալյորկայի» դեմ խաղում Լա լիգայի առաջատարը չկարողացավ չեզոքացնել երեք գոլի տարբերությունը ու պարտվեց 2-3։
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Ռեալ Սոսիեդադը»։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը պայքարից դուրս էր թողել «Սելտային»։ Վերջին ուղեգրի համար կպայքարեն Մադրիդի «Աթլետիկոն» ու «Սևիլիան»։
Իսպանիայի արքայական գավաթ, քառորդ եզրափակիչ
«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 4-2
Գորկա Գուրուսետա, 1, Օյան Սանսետ, 49, Ինյակի Ուիլյամս, 107, Նիկո Ուիլյամս, 120+1 - Ռոբերտ Լևանդովսկի, 25, Լամին Յամալ, 32