Logo

Իսպանիայի գավաթ. «Աթլետիկոյի» դժվարին հաղթանակը Կատալոնիայում

00:00 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում մեկնարկեց դժվարին հաղթանակով:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 1/64 եզրափակիչում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց կատալոնական «Վիկին», որը հանդես է գալիս սիրողական լիգայում: 80-րդ րոպեին «Վիկը» մնաց 10 ֆուտբոլիստով, վերջին հույսի խախտումից հետո նշանակվեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Խուլիան Ալվարեսը: Արգենտինացի հարձակվողը 8 րոպե անց էլ դուբլ ձևակերպեց:

Իսպանիայի Արքայական գավաթ, 1/64 եզրափակիչ

«Վիկ» - «Աթլետիկո»` 0-2 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 81 (11մ), 89

Հեռացում` Ալֆոնս Սենյե, 80 («Վիկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ