Logo

Իսպանիայի գավաթ. «Աթլետիկոն» շարունակում է տպավորիչ հաղթարշավը

02:47 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 4-0 հաշվով պարտության մատնեց երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Էլչեին»։

«Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, մեկական անգամ էլ աչքի ընկան արգենտինացիններ Ռիկարդո Ռիկելմեն ու Խուլիան Ալվարեսը։

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 15-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Էլչե» - «Աթլետիկո»` 0-4

Ալեքսանդր Սյորլոթ, 8, 23 (11մ), Ռիկարդո Ռիկելմե, 61, Խուլիան Ալվարես, 75

Հեռացում` Նիկոլաս Մերկաու, 50 («Էլչե»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ