Logo

Իսպանիայի գավաթ. 18-ամյա Էնդրիկը հաղթանակ պարգևեց «Ռեալին» կիսաեզրափակիչի առաջին խաղում

02:30 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։

«Արքայական ակումբին» հաղթանակ պարգևեց 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը, որը դարպասի գրավմամբ աչքի ընկավ 19-րդ րոպեին։

Բասկյան թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Մադրիդում։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»` 0-1 

Էնդրիկ, 19

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ