«Վալենսիան» դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը։
Կառլոս Կորբերանի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում արտագնա խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Էլդենսեին»։
Լա լիգան ներկայացնող ակումբներից մրցաշարի հաջորդ փուլ են դուրս եկել նաև մադրիդյան գրանդերը` «Ռեալն» ու «Աթլետիկոն», կատալոնական «Բարսելոնան», գործող գավաթակիր Բիլբաոյի «Աթլետիկը», «Ռեալ Սոսիեդադը», «Խետաֆեն», «Բետիսը», «Սելտան», «Ռայո Վալյեկանոն», «Լեգանեսը» և «Օսասունան»։
1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 8-ին։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Էլդենսե» - «Վալենսիա»` 0-2
Սերխի Կանյոս, 9, Դիեգո Լոպես 39