Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ, որը մեծ աղմուկ է բարձրացրել։
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը ոսկե մեդալները հանձնելիս նախ գրկել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել է շուրթերը։ Դրանից հետո Ռուբիալեսը հայտնվել է քննադատության թիրախում։
Մեքսիկական «Պաչուկայի» կիսապաշտպան Ջենիֆեր Էրմոսոն, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է հետևյալը․
«Դա տեղի ունեցավ հանպատրաստից ու աշխարհի առաջնությունում հաղթելու ժեստ էր։ Նախագահի հետ ունենք հիանալի հարաբերություններ։ Իհարկե, դա բացառապես ընկերության ու երախտապարտության ժեստ էր։
Պետք չէ խորանալ դրա մեջ։ Մեմք դարձել ենք աշխարհի չեմպիոն և չենք պատրաստվում շեղվել կարևորից»,- 33-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ Սիդենյում կայացած եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։ Երկու թիմերն էլ առաջին անգամ էին խաղում ԱԱ-ի եզրափակիչում։
Այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։


