Logo

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

18:51 / 16.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ռաֆայել Լուզանը։

Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին կայացած ընտրություններում 57-ամյա ֆունկցիոներն ստացել է Գլխավոր ասամբլեայի 138 անդամներից 90-ի ձայնը։ Նրա մրցակից Սալվադոր Գոմարի օգտին քվեարկել է 43 հոգի։

Լուզանն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի մինչև 2028 թվականը։ Նա 2014 թվականից զբաղեցնում էր Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գալիսիայի ինքնավար համայնքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա