«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա երկու խաղերին, հաղորդում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF):
Նոյեմբերի 10-ին RFEF-ը կատալոնական ակումբից ստացել է նամակ, ըստ որի՝ 18-ամյա վինգերը բուժզննում է անցել, և աճուկի վնասվածքը շարունակում է անհանգստացնել նրան: Բժիշկները խորհուրդ են տվել 7-10 օր չխաղալ: Ֆեդերացիայում զարմացած են, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստը բուժզննում է անցել ակումբում:
Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական փուլում կմրցի Վրաստանի ու Թուրքիայի հավաքականների հետ:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


