Logo

Դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումից. Ռուբիալեսի գործը շարունակվում է

18:47 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությոնն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլային ֆունկցիոներն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով:

47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր էր վճարել 18 ամսվա ընթացքում (օրական 20 եվրո): Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին և մեկ տարվա ընթացքում շփվել նրա հետ:

Դատախազությունը պահանջում էր, որ նախկին ֆունկցիոներին ազատազրկեն 2.5 տարով, սակայն դատարանը սահմանափակվել է մեղմ վճռով:

Հիշեցնենք, որ Ռուբիալեսը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ ՖԻՖԱ-ն նրան 3 տարով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելուց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա