Logo

Իսպանիան ընկերական խաղում հաղթեց 23 միավորի տարբերությամբ

00:47 / 24.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Իսպանիայի հավաքականն Օլիմպիական խաղերից առաջ վերջին ընկերական հանդիպումն է  անցկացրել և 107-84 հաշվով հաղթել Պուերտո Ռիկոյի թիմին։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Իսպանիայի հավաքականի ու NBA-ը ներկայացնող «Մեմֆիս Գրիզլիսի» 23-ամյա ծանր հարձակվող Սանտի Ալմադան` վաստակելով 20 միավոր։

Սերջիո Սկարիոլոյի գլխավորած թիմից 16-ական միավոր են հավաքել Մադրիդի «Ռեալից» Սերխիո Լուլը և կատալոնական «Բարսելոնայից» Խուանչո Էրնանգոմեսը։

Իսպանիայի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում ընդգրկված է A խմբում և մրցելու է Ավստրալիայի, Հունաստանի ու Կանադայի դեմ։ Պուերտո Ռիկոն C խմբում կհանդիպի ԱՄՆ-ի, Սերբիայի ու Հարավային Սուդանի հավաքականներին։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Ընկերական հանդիպում

Իսպանիա - Պուերտո Ռիկո` 107-84 (30-16, 29-21, 30-25, 18-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ