Իսպանական 5 ակումբներ հաջորդ մրցաշրջանում կխաղան Չեմպիոնների լիգայում, հայտնում է As-ը:
Լա լիգան լրացուցիչ տեղը գլխավոր եվրագավաթում ստացել է այն բանից հետո, երբ «Լացիոն» Եվրոպա լիգայում դուրս է մնացել հետագա պայքարից:
Իսպանիան վարկանիշային աղյուսակում այս պահին ունի 23.250 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Իտալիան 21.187 միավորով երրորդն է:
Անկախ նրանից, թե ինչպես հետագայում հանդես կգան «Ինտերն» ու «Ֆիորենտինան», Իտալիան այլևս չի բարձրանա աղյուսակում:
Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայից եվրագավաթների կիսաեզրափակիչ են դուրս եկել կատալոնական «Բարսելոնան» (Չեմպիոնների լիգա), Բիլբաոյի «Աթլետիկը» (Եվրոպա լիգա) և «Բետիսը» (Կոնֆերենցիաների լիգա):
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում 5 տեղ ստացել էր Անգլիան:


