Logo

Իսպանիան առաջին անգամ դարձավ ֆուտբոլի կանանց աշխարհի չեմպիոն

16:04 / 20.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում իսպանուհիները նվազագույն հաշվով հաղթեցին 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին։ Հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Օլգա Կարմոնա Գարսիան։

Երկու թիմերն էլ առաջին անգամ խաղացին ԱԱ-ի եզրափակիչում։

Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։

Կանանց ԱԱ, եզրափակիչ

Իսպանիա - Անգլիա՝ 1-0 (տեսանյութ)

Օլգա Կարմոնա Գարսիա, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ