Ֆորմուլա 1-ը հրապարակել է 2026 թվականի մրցաշրջանի Գրան պրիների օրացույցը:
Հաջորդ մրցաշրջանը կրկին բաղկացած կլինի 24 մրցափուլից: Մրցաշրջանը կմեկնարկի Ավստրալիայում (մարտի 6-8) և կավարտվի Աբու Դաբիում (դեկտեմբերի 4-6):
Օրացույցում իր տեղը կորցրել է իտալական Իմոլան: Նոր մրցաշրջանում նորամուտը կնշի Մադրիդի մրցաշարը, որը կկոչվի Գրան պրի Իսպանիա: Բարսելոնան պահպանել է տեղը Ֆորմուլա 1-ի օրացույցում, բայց անվանափոխվելու է:
Մայիսին ավանդաբար անցկացվում էր Մոնակոյի Գրան պրին, սակայն 2026 թվականին այն կկայանա հունիսին:


