Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել իսպանական ու իտալական ակումբներ, հաղորդում է Metaratings-ը։
Այնուամենայնիվ, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ հստակ առաջարկ դեռ չի եղել։ Թիկնիզյանը պատրաստ է այս մրցաշրջանն անցկացնել Ռուսաստանում, եթե ձմռանը չունենա կարիերան այլ ակումբում շարունակելու լավ տարբերակ։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։